27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վտանգված են ոչ միայն այդ շենքի բնակիչներն, այլև կալանավորները. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ կանանց վրա գրոհելը, նրանց ծեծի ենթարկելն անպատվաբեր է հայի համար: «Ինչ վերաբերում է կոնկրետ կոյուղուն, 2008 թ-ին այդ կոյուղին լցվեց այդ Սովետաշեն կոչվածը, և ի՞նչ եղավ, կալանավորները գտնվում էին կեղտի մեջ ամիսներ շարունակ: Մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Վտանգված են ոչ միայն այդ շենքի բնակիչներն, այլև կալանավորները»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք Երևանի ավագանու երեկվա նիստի իրադարձություններից հետո Նուբարաշենում եղած կոյուղու ջրի խնդիրը կլուծվի, ասաց Եղիազարյանը:

Նա նկատեց, որ մարդիկ գտնվում են վտանգված գոտում՝ կեղտաջրերի մեջ, ինչը խնդիրների խնդիրն է: «Եթե սրան ավելացնենք Սովետաշենի աղբանոցը, լրիվ ամփոփ է դառնում մարդկանց ոչնչացնելու ծրագիրը»:

Ինչ վերաբերում է այդ կոյուղաջուրը քաղաքապետարանի նիստերի դահլիճ բերելու «Երկիր Ծիրանիի» քայլին, ապա դա Գուրգեն Եղիազարյանը ճիշտ չի համարում: «Դա ձև չի, պիտի ուղիղ հայտարարեին: Ինչ վերաբերում է, որ այդ աղջիկներին սկսեցին ծեծել, դա անբանության շարունակությունն  է»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ