19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ուտեստներ պատրաստել Տյառնընդառաջին․ խորդուրդներ խոհարարի կողմից

Հայկական Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին նշում է Տյառնընդառաջը։

Տոնին ընդառաջ` Henaran.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ խոհարար Լուսինե Ղարախանյանի հետ՝ փորձելով պարզել՝ ի՞նչ ավանդական ուտեստներ, քաղցրավենիք կարելի է պատրաստել այս տոնին։

Խոհարարը հիշեցրեց՝ ծնվելով ու մեծանալով Վայոց ձորի Արենի համայնքում, որտեղ պահպանվում են մեր ավանդույթները՝ դեռ փոքրուց տեսել է՝ ինչ ուտեստներ են պատրաստում մեծերը Տյառնընդառաջին։
Այժմ առավել խորությամբ ուսումնասիրելով հայկական խոհանոցի գաղտնիքները՝ Լուսինեն չի զլանում անհրաժեշտության դեպքում իր խորհուդներով օգնել մյուսներին։

«Տյառնընդառաջին տոնակատարությունը ուղեկցվում է հայկական ավանդական ուտեստների պատրաստմամբ․ այդ ուտեստներից են խաշիլը, փոխինձի գնդիկները, որը անվանում են կլոնդակ։ Այս տոնին ընդառաջ՝ ավանդաբար հայ տանտիրուհիները պատրաստում էին նաև մեղրով, շաքարով, դոշաբով հալվա, ինչպես նաև աղանձ։ Տյառնընդառաջի օրը պատրաստվող քայցրավենիքն ու ուտեստները, սովորաբար, մեծամասամբ են հացազգիներից։ Մեր մարզերում, գյուղական համայնքներում դեռ պահպանվում են գեղեցիկ ավանդույթններ․ Տյառնընդառաջին ընդունված է պատրաստել նաև հացի տարբեր տեսակներ, որոնք լցոնում են չրերով և ընդեղենով», – նշեց մեր զրուցակիցը։

27939091_549567918755071_1947036389_n

Վերջինս շեշտեց՝ այսօր մեզանում, ցավոք, ոչ բոլոր ավանդական ուտեստներն են, որ մատուցվում են Տյառնընդառաջին․ հիմնականում պահպանվել է աղանձ, փոխինձ և հալվա պատրաստելու ավանդույթը։
«Նշեմ նաև, որ Տյառնըդառաջին կարելի է նաև գաթա թխել։ Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ այն քաղցրավենիքները, ուտեստները, որոնց մասին նշեցի, կարելի է հեշտորեն պատրաստել։ Տանտիրուհիներին կառաջարկեմ հալվայի, կլոնդակի ու աղանձի բաղադրատոմսեր․
Հալվա պատրաստելու համար անհրաժեշտ է 1կգ ալյուր, 200գ յուղ, 100 գ շաքարավազ, 50գ տաք ջուր։ Հարկավոր է ալյուրը լցնել թավայի մեջ, ավելացնել յուղ և խառնել, ապա բովել այնքան, մինչև փշրվող զանգված դառնա, իսկ հետո հարկավոր է ավելացնել շաքարավազ և խառնել այնքան, մինչև բոլոր գնդիկները վերանան։ Այնուհետև ստացված զանգվածը հարկավոր է լցնել ամանի վրա հավասարեցնել և քառակուսի կտրատել։
———————————————
Կլոնդակ պատրաստելու համար անհրաժեշտ է 80 գ փոխինձ, 30գ յուղ, 50գ տաք ջուր, 30գ թան։
Հարկավոր է ջուրը եռացնել, ավելացնել աղ, այնուհետև փոխինձը դանդաղ լցնել ջրի մեջ լավ խառնել։ Հետո այնքան եփել, մինչև դառնա խաշիլ։ Վրան լցնել հալած յուղ և թան։
——————————————–
Աղանձ պատրաստելու համար հարկավոր է 1կգ ցորենին խառնել 400 գ ընկույզ կամ նուշ, ինչպես նաև 500 գ կանեփ, չամիչ։
Հարկավոր է նախապատրաստել ցորենը․ 1ժամ առաջ թրջել սառը ջրում, հետո ցորենը քամել, լցնել տապակի մեջ, այնուհետև խառնել բովել 15 -20 րոպե՝ ընթացքում ավելացնելով նաև կանեփը, որից հետո թողնել սառչի, ապա խառնել ընդեղենը և նախապես լվացած չամիչը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ