29 Մայիսի, Ուրբաթ, 2020
KFC

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիություն

15697722_1428208773869879_4940311520005706471_n.thumb

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիություն։

Հիմնադիր խորհրդի որոշմամբ արհմիության նախագահ է ընտրվել Լևոն Սարդարյանը: 

Ինչպես Սարդարյանն է հայտնել, արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ: <<Հիմնադիր խորհուրդը, որի կազմում են Հայկ Գևորգյանը, Աննա Իսրայելյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Հարությունյանը, Վահագն Թևոսյանը, Էրիկ Անթառանյանը, Ռուբեն Աբրահամյանը, Մհեր Արշակյանը, Մհեր Ղալեչյանը և ես, առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն, ինչից հետո արհմիությունը կակսի լիարժեք գործել: Ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը արհմիության կայացմանը և վստահ ենք, որ այս կառույցը, գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին` իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները>>,-գրել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ