20 Մայիսի, Երկուշաբթի, 2019

Երբ նրան բռնեն թմրանյութի վաճառքի մեջ, մի վաճառեք ձեր տունը. fatherarmen.com

On The Wings I Could Hear You

Երկու հազար Երբեմն հանդիպում ենք մարդկանց որոնք պնդում են, թե իրենք կարդում են Աստվածաշունչ և երբեք կարիք չունեն որևէ մեկի կողմից մեկնության: Այս նյութը վերաբերվում է այս կերպ մտածող մարդկանց: Երկու հազար տարի է Սուրբ Գիրքը մեկնվում է հոգեկիր վարդապետների, շնորհալի հայրապետների, և բազմաթիվ լուսավոր մարդկանց կողմից, սակայն մեզ համար դարձյալ ունի պարզեցման, լուսաբանման և բացատրության կարիք: Օրերս լսեցի նման մի քարոզ, որը խոսում էր հենց այս մասին: Կարո՞ղ եք պատկերացնել, երբ մի քրիստոնյա առանց բացատրության կարդա Երկրորդ Օրենքի 21:18 համարը, որտեղ ասվում է.

«Եթե մեկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց, ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ, եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։ Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կվախենան»։

Բայց վարդապետների ուսումնասիրության և բացատրության շնորհիվ հստակ է պարագան, որ հրեա իրականության մեջ ծնողները իրենց զավակին վեց տարեկանից պարտավոր էին ուսուցանել Սուրբ Գիրքը, իսկ երբ երեխան չենթարկվեր և չպահեր դրանք, նրան նույնիսկ աղջիկ չէին տալիս հետագայում ամուսնության: Ընդունված չէր անգրագետ զավակ ունենալ:

Զավակը նույնպես գիտեր, որ օրենքին չենթարկվելու դեպքում ծնողները կարող էին իր հետ վարվել վերը նշվածի պես: Այո, սա մեր կյանքում անիրագործելի երևույթ է, անընդունելի է, սակայն իր մեջ պարունակում է հոգևոր մեծ խորհուրդ, որը կարող է օգտակար լինել նաև մեր օրերում, հատկապես, որ անհնազանդ զավակների պակաս չունենք այսօր: Ըստ վարդապետների մեկնության խորհուրդը հետևյալն է.

Բազում զգուշացումներից, և հորդորներից հետո պետք չէ պաշտպանել անհնազանդ զավակին, և խղճալ նրան, հատկապես, որ նա չի խղճում ոչ ոքի, առավել ևս ծնողներին: Մեր օրերում նախկին ծերերի փոխարեն կա օրենք և դատ: Երբ նրան բռնեն օրինակ` թմրանյութի վաճառքի մեջ, մի պաշտպանեք, մի վաճառեք ձեր տունը և ունեցվածքը` նրան ազատելու համար, թող կրի իր պատիժը, որովհետև չի լսել ծնողների խրատները: Խի՞ստ է, այո, շատ խիստ է: Արդարացի՞ է, այո լիովին արդարացի է:

Այսպես ահա բացատրության կարիք ունի Աստվածաշնչի յուրաքանչյուր գլուխ և համար, որովհետև առանց բացատրության այդ խոսքերը մեկի համար կարող են դառնալ հեռացում` Սուրբ Գրքից, վախի պատճառով, մյուսի համար կարող են դառնալ հիասթափության առիթ և երրորդի համար` ծաղր, այսօրվա ժամանակակից բարքերի հետ համեմատելու պատճառով: Ուրեմն Աստծո շնչով գրված Գիրքը կարդանք նրանց մեկնությամբ, որոնց Աստված տվել է այդ շնորհը:

Գեղարվեստական գրքի միտքը չհասկանալը մեզ վնաս բերի միայն ժամանակ կորցնելու առումով, իսկ Սուրբ Գիրքը չհասկանալը` հազար ու մի անդառնալի վնաս կարող է բերել մեր հոգուն: Խնդրենք Աստծու ողորմությունը, որպեսզի Նա իմաստություն տա մեզ, հասկանալու համար այն միտքը, որը մեր Տերը կամենում է մեզ հասցնել առակների և այլ փոխաբերական մտքերի իմաստների միջոցով:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ