27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրեական հեղինակության դեմ ցուցմունք է տալիս մանկության ընկերը. Իրավունք

Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ, ում 39-ամյա Կամո Փիրուզյյսնի սպանության, ինչպես նաեւ Ռոմիկ Մուսինյանի սպանության նախա­պատրաստության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, ակտիվ ցուցմունք է տալիս նրա մանկության ըն­կերը՜՝ Արթուրը, ով նույն գործով կալանա­վորված է: Նշենք, որ տեղեկությունը հաստատեց նաեւ Արթուրի շահերի պաշտպան, հանրային փաստաբան Լյուդվիգ Ավետիսյւսնը՝ նկատելով.

-Այո, չգիտեմ որտեղից, բայց ճիշտ են Ձեր տեղեկությունները: Արթուրն այս պա­հին ցուցմունքներ է տալիս:

-Հստակեցնենք, ճիշտ է, որ նա ցուց­մունք է տալիս իր մանկության ընկերոջ՝ Վահագն Աբգարյանի դեմ:

-Կարող եմ միայն ասել, որ Արթուրն ու Վահագնը մի քաղաքից են եղել, մանկու­թյան ընկերներ են, թե ոչ, չեմ կարող ասել: Նա ցուցմունքներում նշում է, որ տեղյակ է եղել ամեն ինչից, բայց մասնակցություն չի ունեցել որեւէ դրվագով: Այս պահին այսքանից ավել ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննական մարմնին ստորագրություն եմ տվել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ