20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերոս Էդոն տատին մենակ թողեց. ցավոտ իրականությունն ու հերոսի ծննդյան տարեդարձը/տեսանյութ/

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի գերեզմանատան լռությունը խախտվեց հերոս Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված հուզիչ և ոգևորող արարողությամբ:

«Անմահության մարտիկներ» գրքի հեղինակ Աննա Կոստանյան իր սաների հետ միասին անակնկալ մատուցեցին հերոսի տատիկին՝ Կատյա Հայրապետյանին:

Աննա Կոստանյանի գիրքը պատմում է 145 հերոսների մասին, որոնց շարքերում է նաև Էդուարդը:Վաղ տարիքից տատ խնամքի տակ մնացած Էդուարդը սովոր էր կյանքի դժվարություններին:Համագյուղացիները հպարտությամբ են խոսում հերոսի մասին:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Էդուարդն այսօր՝ փետրվարի 4-ին, կդառնար 23 տարեկան։

Միջոցառման գեղարվեստական մասը շարունակվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

https://www.youtube.com/watch?v=AUmi_DYIruc&feature=youtu.be

Աննա Կոստանյանի ղեկավարած «Հայորդիք» խմբի սաները ասմունքեցին, «Հայ լաո» դուետը՝ Վարդան և Տիգրան Թադևոսյանները  երաժշտական կատարումներ նվիրեցին: Արայիկ Գրիգորյանը ևս մի երգ նվիրեց Էդուարդ Հայրապետյանին:

https://www.youtube.com/watch?v=NgqweDk91m8&feature=youtu.be

 

https://www.youtube.com/watch?v=5pu0LSW-YBs&feature=youtu.be

2013թվականին զինծառայության  զորակոչված Էդուարդը  ծառայության անցավ ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:

Աննա Կոստանյանը հերոսի մասին խոսեց նրա  գերեզմանաքարի մոտ: Գրողը երկխոսության մեջ էր մտել հավաքված բազմության հետ և թվում էր, թե ասելիքը հասնում է նաև Էդուարդին:

«Էդուարդը ինչպես մեր ժամանակի բոլոր հերոսները առաջ է քայլել՝ գիտակցված մահը անմահություն է գաղափարով: Ուստի մենք ապրողներս պարտավոր ենք ոչ մի վայրկյան անգամ չմոռանալ նրանց»,-նշեց Աննա Կոստանյանը:

Էդուարդի տատին սփոփելու և նրա ծնունդը շնորհավորելու էր եկել հայտնի ազատամարտիկ  «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության  նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո)

2015թվ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995թ.), Արշակ Հարությունյանը (1995թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995թ. ) ՝ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։

Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:

1

2

3

4

5

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ