26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հուսով եմ, որ ինքն էլ չի ներքաշվի այս ճահիճի մեջ»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ ապրիլին, ապա հասարական մեծ բունտ կարող է լինել: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, այդ դեպքում ընդդիմությունն էլ կարող է ակտիվանալ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում ՀՀԿ-ն է առաջարկում, Պ. Մակեյանն ընդգծեց, որ նախկինում շփում ունեցել է Արմեն Սարգսյանի հետ, երբ վերջինս վարչապետ է եղել, և եթե այն նպատակները՝ երկրի զարգացման համար, որ ուներ նախկինում Արմեն Սարգսյանը, հիմա էլ ունի, ապա գովելի է:  Միաժամանակ, Մակեյանն ընդգծեց, որ այս համակարգում անձերը կարևոր չեն, քանի որ համակարգը կոնկրետ մեկ անձը չի կարող փոխել, առավել ևս, որ ՀՀ 4-րդ նախագահը լիազորություններ չի ունենալու:

 «Ես հուսով եմ, որ ինքն էլ չի ներքաշվի այս ճահիճի մեջ»,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ