20 Օգոստոսի, Երեքշաբթի, 2019

Առևանգել էր անչափահասին և փորձել բռնաբարել

images

Լոռու մարզում  դատարան է ուղարկել անչափահասի առեւանգման, բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հ. Մ-ն անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով Վ.Բ-ի, Լ. Դ-ի եւ Ս.Վ-ի հետ, 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, աղջկան հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա եւ բացահայտ առեւանգելով տեղափոխել են Գյումրի քաղաք, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Այնուհետեւ տեղեկանալով, որ փնտրվում են ոստիկանության աշխատակիցների կողմից, անչափահասին տեղափոխվել են Երեւան քաղաք, հետո էլ Վաղարշապատ քաղաք, որտեղ էլ հյուրանոցներից մեկում Հ.Մ-ն փորձել է բռնություն գործադրել՝ բռնաբարել աղջկան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Այնուհետեւ հյուրանոցի աշխատակիցների ահազանգով ժամանած ոստիկանության աշխատակիցները կասկածանքով  Հ.Մ-ն, Լ.ԴԴ-ն եւ Ս.Վ-ն բերման են ենթարկվել, իսկ Վ.Բ-ն դիմել է փախուստի։

Գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ գրավ է կիրառվել:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ