24 Օգոստոսի, Saturday, 2019

Խոշոր ավտովթար Գյումրիում․ 5 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է /ֆոտո/

IMG_20180202_180708

Փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում:

Ժամը 17.00-ի սահմաններում Մերսեդես և Ֆոլցվագեն մակնիշի ավտոմեքենաները  բախվել են իրար, որից հետո Մերսեդես մակնիշի մեքենան  դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել է  էլեկտրասյանը: Դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղում, որտեղ կա գազալցակայան, ու մեքենան ցանկացել է թեքվել դեպի  լցակայան, բայց   հանդիպակաց մեքենան չտեսնելու, թե բարձր արագության հետևանքով չի կարողացել արգելակել:  

Նախնական տեղեկություններով,  վթարի հետևանքով տուժել է 5 հոգի, նրանցից մեկը  1,5 տարեկան երեխա է: Նրանք գտնվել են Մերսեդես մեքենայի մեջ: Վթարից հետո անցորդների օգնությամբ մեքենայից դուրս են բերվել ուղևորներին ու վարորդին  և տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն, իսկ երեխային տեղափոխել են  Ավստրիական Մոր և մանկան առողջության կենտրոն: Ֆոլցվագեն մեքենայի վարորդը  չի տուժել:  

«Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տարված 1,5տարեկան փոքրիկի վիճակը միջին ծանրության է, նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, ստորին ծնոտի վնասվածք: Երեխան տեղափոխվել է Երևան:

Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներն են՝  38 տարեկան Գառնիկ Մուրադյանը, որի մոտ ախտորոշվել է աջ սրունքի ոսկորների բաց կոտրվածք, 43-ամյա Գագիկ Ազարյանը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, 38 տարեկան Սյուզան Դանիելյանը՝ գանգուղեղային փակ վնասվածքով եւ 29-ամյա Ստեփան Աղայանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի կոտրվածքներ: Տուժածներից երեք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը դեռ հետազոտման փուլում է:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները ճշտվում են:

Դեպքի վայրում աշխատում են ՇՄ ոստիկաններոն ու  քննիչները:

27652820_947082488787865_103601615_o 27650999_947082505454530_1469364737_o 27707831_947082518787862_170668537_o

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ