20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է լինելու առաջին տիկինը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»:

Ի դեպ, այդ տարիներին եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հեռուստաընկերություններին, որոնք ավանդույթի ուժով օգտագործել են այդ բառակապակցությունը, խնդրել են չօգտագործել: Եվ այնուհանդերձ, ավանդույթի ուժը հաղթեց, և հաջորդող տարիներին բառակապակցությունը մնաց շրջանառության մեջ:

Ավելին, այս օրերին կուլիսային զրույցները պտտվում են հենց այդ առանցքի շուրջը` ով է լինելու առաջին տիկինը: «Իրավական ձևակերպում այդ հարցում չկա, կարծում եմ` «ավանդույթը» կհաղթի»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ