27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ:

Ողջունելով դեսպանին` քաղաքապետն ընդգծել է դեռևս 2008 թվականից Երևանի և Սոֆիայի միջև ձևավորված բարեկամական կապերը և կարևորել համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Տարոն Մարգարյանը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել Բուլղարիայի դեսպանատանն ու համատեղ ծրագերի խթանմանը:

«Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր համագործակցությունը կմտնի նոր փուլ և արդյունքներն էլ ավելի շոշափելի կլինեն, ինչում, համոզված եմ, նաև Դուք, տիկին դեսպան, կունենաք Ձեր ակտիվ մասնակցությունը», – ընդգծել է  Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան իր հերթին արդյունավետ է գնատել Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությունը՝ մասնավորեցնելով կրթական ոլորտը, որի շրջանակում ակտիվ համագործակցութուն է ծավալվել Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի հետ: Նշվել է նաև, որ Բուլղարիայի նախագահի և կառավարության աջակցությամբ առաջիկայում դպրոցում կբացվի նորագույն տեխնիկայով հագեցած, հիմնանորոգված և կահավորված ինտերակտիվ դասասենյակ: 

«Պարոն քաղաքապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մշտական աջակցության և պատարստակամության համար: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, որոնք կարող են ապահովել համագործակցության նոր արդյունքներ», – նշել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այլ ոլորտներում ևս համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը: 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ ուրախ կլինի այս տարի հյուրընկալելու Սոֆիայի գործընկերոջը՝ հատկապես հաշվի առնելով, որ Երևանն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ