25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես չգիտեմ հասցեներ, թե որտեղ ինչ ներդրում է արվել. Մ. Մելքումյան

Իշխանությունների կողմից հաճախ մեջբերվող 6.5 տոկոս աճը զուտ տնտեսական ակտիվություն, այլ ոչ թե ՀՆԱ-ի իրական աճն է: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա գնահատմամբ՝ 2016-ին տնտեսական բազան այնքան էր թուլացել, որ 2017-ին տեղի ունեցած փոքր տեղաշարժը երևաց: Սակայն նա այս ցուցանիշները համարում է զուտ թվային, քանի որ հասարակությունն իր ապրելակերպի վրա որևէ փոփոխություն չի զգացել:

«Մենք պետք է տնտեսական ու սոցիալական քարտեզ գծենք: Տնտեսական քարտեզում պետք է արձանագրել, որ հիմնական ֆինանսական ռեսուրսները պտտվում են հետևյալ սուբյեկտների շրջանակում՝ «Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ»,  հեռահաղորդակցության ոլորտում, հետո գալիս են խոշոր լեռնահանքային ձեռնարկությունները, հետո բանկերը, 6-7 ապահովագրական ընկերություններ, խոշոր ներկրողներ և վերջում մոլերը կամ հիպերմարկետները: Իմ թվարկածները մեր տնտեսական քարտեզն են, քանի որ ֆինանսական հոսքերի 80-85 տոկոս սրանց շուրջ է պտտվում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Մելքումյանը շեշտեց,  թե նախապես հայտարարվում էր, որ 850 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի, բայց այդ ներդրողների անունները, բացառությամբ Ամուլսարից և մի քանի թեթև արդյունաբերական ընկերություններից, չի լսել: «Ես չգիտեմ հասցեներ, թե որտեղ ինչ ներդրում է արվել, և որքան աշխատատեղ է ստեղծվել: Իսկ եթե մի խոշոր  ներդրում են անում ու հետո շահույթը հանում տանում երկրից, ես դա դասական իմաստով ներդրում չեմ համարում, քանի որ ներդրումը ենթադրում է աշխատատեղ և աշխատավարձի որոշակի բարձր մակարդակ, իսկ նման բան ես չեմ նկատում մինչ այսօր»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ