26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստացվել է 24 նամակ

Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները: 
Ըստ այդմ, հունվարի 22–28-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 24 նամակ, որոնցից 23-ին տրվել է համապատասխան լուծում, 1-ը շաբաթվա սկզբի տվյալներով  ընթացքի մեջ էր: Հարցերը հիմնականում վերաբերել են  կոմունալ ոլորտին:
Հունվարի 22–28-ը «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում արձանագրվել է 98 հասցե: Եվս 81 հասցե է արձանագրվել բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումներով նույնպես լուծում տալ մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված հարցերին՝ նպաստելով խնդիրների արագ լուծմանը: 
Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝  011-514-000 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ