26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որ դեպքերում է վարչապետը պարտավոր հրաժարական տալ. նոր կարգավորում

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Նախագծով սահմանվում է նաև, որ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, երբ կորցրել է ՀՀ քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ վարչապետը մահացել է, վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Վարչապետի հրաժարականի դեպքում հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ