20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոփոխություններ ՊՆ-ի տեղեկատվական հաղորդումներում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՊՆ-ում ստեղծել«Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ։

Նորաստեղծ հիմնարկում կվերակազմակերպվեն  «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները: 

Հիմնարկի գործունեության խնդիրները, նպատակներն ու գործառույթներն են լինելու հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինված ուժերում իրականացվող միջոցառումների լուսաբանումը և այլն։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ լրատվական դաշտում առկա խնդիրների լուծմամբ և մասնագիտական գործունեության էական բարեփոխմամբ:

««Զինուժ մեդիա» պետական հիմնարկի գործունեությունն ուղղված է լինելու բանակ-հասարակություն կապի զարգացմանն ու ամրապնդմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, տեղեկատվական ոլորտում պատասխանատու ստորաբաժանումների հետ փոխգործակցությանը, հավանական հակառակորդի տեղեկատվական ազդեցության գնահատմանը, համացանցում տեղեկատվական ներգործության դիմակայմանը և հասարակության մեջ զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը»,-նշեց նախարարը:

Ըստ այդմ՝ եթե լրատվական արտադրանք և մշակութային ծրագրեր ապահովող ստորաբաժանումները, մասնավորապես` ««Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» և «Սպայի տուն» պետական հիմնարկները միավորվեն և գործեն մեկ տարածքում, ապա ռեսուրսի փոխլրացման շնորհիվ կառույցի ամբողջ աշխատանքն առավել արդյունավետ կդառնա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ