19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը նժանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զին-վորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ