05 Հունիսի, Ուրբաթ, 2020
KFC

Ինչպիսի՞ կանանց են նախընտրում տղամարդիկ

image_3387

Գիտնականները պնդում են, որ տղամարդկանց հմայված հայացքներն ավելի հաճախ ուղղվում են խելացի, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ կանանց կողմը: Համենայն դեպս, զարգացած երկրներում հենց այդ տենդենցն է նկատվում:

Հավանաբար դժվար է հավատալը, սակայն տղամարդիկ կանանց մեջ գնահատում են ավելի շատ մտավոր ունակությունները, քան արտաքին տվյալները:

Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 30 երկրներից հավաքված 12 հազար մարդկանց մասնակցությամբ: Կամավորներին առաջարկել են լրացնել հարցաթերթիկները, որոնցում մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ինչն են կարեւոր համարում զուգընկեր ընտրելու հարցում:

Պարզվել է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների կեսից ավելին ավելի գնահատում է իր 2-րդ կեսի ինտելեկտուալ ունակությունները, քան սլացիկ կազմվածքը: Դա հատկապես վերաբերում է Դանիայի, Նորվեգիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչներին:

Իսկ ահա ցածր եկամուտներով երկրների տղամարդիկ իրենց 2-րդ կեսի կարեւոր հատկանիշների թվում նշել են գեղեցիկ արտաքինը, լավ պատրաստելու ունակությունը եւ շքեղ  բարեմասնությունները:

Գիտնականները պարզել են, որ փոխվել են նաեւ կանանց նախընտրությունները: գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դադարել են ուշադրություն դարձնել տղամարդկանց ֆինանսական կարգավիճակի վրա եւ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց արտաքինի վրա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ