18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում․ ո՞րն է պատճառը

Արագիլները դադարել են հեռանալ մեր երկրից, իսկ դրա պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։

Վերջինս նշեց՝ «Լիդիան Արմենիա»-ն 2014-2015թթ-ին հետազոտություն է անցկացրել Հայաստանի Սուրենավան և Արմաշ գյուղերում՝ արագիլների հետ կապված։

«Մեր հետազոտությունների համար մենք օգտագործել ենք 200 հեկտար տարածք, որտեղ ստեղծել են բնակալման վայրեր, որպեսզի հասկանանք, թե որքանով են բնակլիմայական փոփոխություններն ազդում արագիլների վարքի վրա»,- նշեց Ադամյանը։
Բանախոսի խոսքով՝  պարզվել է , որ արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում։ Թռչունները կարողանում են սնունդ հայթայթել Արարատյան դաշտում և, ըստ էության, սկսել են նստակյաց կյանք վարել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ