23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ելքը» մեր ստեղծա՞ծ ընդդիմությունն է. Վ. Բաղդասարյան

«Հետաքրքիր է, որ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ի՞նչ դիրքորոշում կունենային «Ելքում»»-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Ելքի» հայտարարությունից, որ չեն պաշտպանելու նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Նա ընդգծեց, որ «Ելքն» էլ կարող է սեփական թեկնածու առաջադրել: «Մենք չպետք է այդ հնարավորությունը տայինք, մեր ընդդիմադիրների ձայները բավարար են, որ ներկայացնեն իրենց թեկնածուին, դա իրենց մեջ պետք է պայմանավորվեն:

Ինչ վերաբերում է նրան, թե մեզ կհաջողվի, թե չէ համապատասխան ձայները հավաքել, կանխագուշակում չենք անում, կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, պատկերն էլ կտեսնեք քվեարկության ժամանակ»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:  

Նա հավելեց՝ իրենց համար ևս ցանկալի կլինի, որ լինի երկու թեկնածու: «Մենք մեկ թեկնածու պիտի առաջադրենք, առաջադրում ենք, թող ընդդիմությունն էլ իր թեկնածուին առաջարկի»:

Դիտարկմանը, թե «Ելքն» առաջարկում է, որ ՀՀԿ-ականները տան անհրաժեշտ ստորագրությունները, որպեսզի կարողանան թեկնածու առաջադրել, Բաղդասարյանն արձագանքեց. «Շատ հետաքրքիր առաջարկություն է. «Ելքը» մեր ստեղծա՞ծ ընդդիմությունն է: Եթե այդպես է, կօգնենք իրենց, եթե ժողովրդինն է… Այլ խնդիր է, որ եթե ցանկանում են մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք: Մենք խոսում ենք հանրապետության նախագահի թեկնածուի մասին, ոչ թե ինչ-որ կուսակցական պաշտոնի մասին»: 

Արմեն Սարգսյանի հետ կապված, Բաղդասարյանն ընդգծեց, տրվել են մեկնաբանություններ, թե ինչ պատճառով է նա հեռացել վարչապետի պաշտոնից, ապա հորդորեց՝ պետք չէ նախագահի թեկնածուի մասին արդեն փնտրել խոցելի կետեր:

 «Չկա իդեալական մարդ, չափորոշիչները բավական բարձր են, ընդունելի են, նման կենսափորձ ունեցող անձնավորությունը կարող է լավագույնս աշխատել»,-եզրափակեց Բաղդասարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ