19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաստորեն մեր քննչական կոմիտեում կարան առանց պատրոնի մարդ սպանեն».Սեֆիլյանի դատ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստին հրավիրված է փորձագետ Ռուդիկ Պողոսյանը, ով եզրակացություն է ներկայացրել հայտնաբերված ինքնաձիգերի և փամփուշտների մասով:

Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը փորձագետին հարց ուղղեց. «Կա արդյոք այնպիսի փաստ, որը կապացուցի, որ Ձեր ուսումնասիրած ինքնաձիգերը հայտնաբերվել են Հրայր Թոփչյանի մոտից: Եզրակացության մեջ մի հատ աֆտոմատ է երևում ու ոչ մի բան պարզ չի: Չի երևում դատարկ ա այդ աֆտոմատը, թե լիքն ա»,նկատեց Ներսես Պողոսյանը:

Պողոսյանը կասկած հայտնեց, որ օրինակ եթե զենքի մեջի «պռուժինը», չլինի, ապա զենքը չի կրակի:

«Պռուժինն ա պատրոնը առաջ մղում»,-ասաց Ներսես Պողոսյանը:

«Ես առանց պրուժին զենքով էլ եմ կրակել»,-արձագանքեց փորձագետը:

«Փաստորեն մեր քննչական կոմիտեում կարան առանց պատրոնի մարդ սպանեն»,-փորձագետին ի պատասխան ասաց Ներսես Պողոսյանը:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ