28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանը դադարեցրեց հացադուլը

13681033_309553062724362_8086981815759075101_n-1

Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Հիշեցնենք՝ Բարսեղյանը և դեկտեմբերի 19-ին հացադուլ հայտարարած, ապա 25 օր անց հացադուլը դադարեցրած «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արմեն Բիլյանը պահանջում էին իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31-հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ Վերջիններս նաև մեղադրվում են շենք-շինություն զավթելու, պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ