19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի երկրաշարժ է գրանցվել հունվարի 1-10

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 10-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 7-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

  • հունվարի 1-ին, ժամը 11:07-ին, M=1.8, Գյումրի քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք,
  • հունվարի 2-ին, ժամը 07:23-ին, M=1.0, Մարտունի քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք,
  • հունվարի 2-ին և 3-ին, ժամը 22:44-ին և 18:17-ին, M=0.8 և 0.8, Չարենցավան քաղաքից, համապատասխանաբար՝ 16 կմ հարավ-արևելք և 19 կմ դեպի հյուսիս-արևելք,
  • հունվարի 2-ին, ժամը 23:51-ին, M=0.9, Աշոցք գյուղից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
  • հունվարի 3-ին, ժամը 04:15-ին, M=1.5, Սպիտակ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք,
  • հունվարի 4-ին, ժամը 23:54-ին, M=0.5, Վեդի քաղաքից 10 կմ դեպի հարավ:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Հունվարի 2-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Մակու քաղաքից 28 կմ դեպի հյուիսիս-արևելք: Մնացած 3 երկրաշարժը գրանցվել է Թուրքիայում: Հունվարի 2-ին և 4-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վան քաղաքի տարածքում, համապատասխանաբար՝ 3 և 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 3.5): Հունվարի 2-ին Էրկիս քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Հունվարի 10-ին 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի Բարրա-Պատուկա բնակավայրից 201 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հոնդուրասի գրեթե ողջ տարածքում, ինչպես նաև Մեքսիկայի հարավում, այդ թվում՝ Կանկունում: Երկրաշարժից հետո տեղի իշխանությունների կողմից Հոնդուրասի մի քանի շրջաններում հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին՝ 12-ժամվա ընթացքում: Մեքսիկայի, Կուբայի, Բելիզի, Կոստա Ռիկայի, Պանամայի, Նիկարագուայի, Գվատեմալայի համար նույնպես չի բացառվել ցունամիի վտանգ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ