24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընկերներով իրար չլքեցին ու միասին զոհվեցին. հերոսի հայրը «չփրկեց» նրան/տեսանյութ/

 «Պապ, գիտեմ որ դժվար է, ես կգնամ էնտեղ ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթը ու հանգիստ խղճով կգնամ ծառայության …»,- զորակոչվելուց առաջ հորն ասել է հերոս Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկը տեսողության հետ կապված խնդիր ուներ, բայց հայրն ու ինքը դա չօգտագործեցին:

Հայրը դեռ ուշքի չի գալիս, բայց հպարտ է ու գիտի, որ Անդրանիկը ներկա է ու նրա մասին չի կարելի անցյալ ժամանակով խոսել:

«Հակասական զգացումներ ունեմ, բայց մի բան կասեմ երախտապարտ եմ որդուս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Զոհրաբյանի հայրը` Ատոմ Զոհրաբյանը:

«Արեցին այն, ինչ պիտի անեին: Ընկերներով իրար չլքեցին ու միասին զոհվեցին: Կռիվ տվեցին այն հողի համար, որի վրա կանգնած են: Անդրանիկը զոհվեց ընկերների ` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ ու իրենց կյանքով նոր սերնդի ապագան ապահովեցին»,-ասաց Ատոմ Զոհրաբյանը:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած փոքրաթիվ վաշտի զինվորներից էր, զոհվեց ապրիլյան պատերազմի ամենաուժեղ մարտերից մեկի ժամանակ, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերը անձնվիրաբար պաշտպանելիս`Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ