19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

1988 թվականի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրանից 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով արցախահայության սկզբունքային դիրքորոշման վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։
Վերածննդի այդ ժամանակներում հայ ժողովրդի արտահայտած վճռականությունն ու հաստատակամությունը մեզ հնարավորություն տվեցին քաղաքական գործընթացների ընթացքը բեկել՝ պատմական արդարությունը վերականգնելու և մեր ժողովրդի խախտված ու արհամարհված իրավունքները պաշտպանելու համար։
Իրադարձությունները ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ազգերը առաջնորդվում են ոչ թե ստամոքսային, այլ գաղափարական առաջնահերթություններով, հաջողությունն ու հաղթանակը երաշխավորված են։
Հայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից։
Փառք գաղափարի մարտիկներին, հավերժ փառք գաղափարի համար ընկածներին»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ