28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Եւ ամենակարեւորը

image_917

Ներկայումս տեղի ունեցող ներհամակարգային գործընթացների դինամիկան կարող է  իսնտիտուցիոնալ առումով որոշակի փոփոխությունների ենթարկվել: Բանն այն է, որ արդեն սկսվել է ինֆորմացիա պտտվել, թե Օսկանյանը նպատակ ունի դուրս գալ ԲՀԿ-ից ու նոր քաղաքական կուսակցությամբ մտնել ասպարեզ: Սա կարող է սոցիալ-քաղաքական հարաբերությունների նոր մոդելյացիա ապահովել, նույնիսկ փոխել ուժերի հավասարակշռությունը՝ կախված նրա ներքաղաքական դիրքավորումներից:

Եթե այդպիսի բան լինի, ապա, նախ, նոր ձևավորվող ուժը կունենա բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև կտիրապետի լրատվական լուրջ ռեսուրսների՝ ի դեմս ՛՛Սիվիլնեթի՛՛, կունենա հանրության շրջանում լավ ճանաչված լիդեր, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական, գաղափարական բավարար բազա ինքնադրսևորվելու համար:

Օսկանյանը հայտնի է իր արևմտամետ գաղափարներով, որոնք ԲՀԿ համար այնքան էլ առաջնային չեն եղել, և քանի որ հայաստանյան կուսակցությունների համար գաղափարական բաղադրիչը փոխարինված է արտաքին քաղաքական կողմնորոշումային բաղադրիչով, ապա այս տարանջատումը նույնիսկ կարող է օրինաչափ լինել: Այս պարագայում եվրոպացիները, ի դեմս Օսկանյանի, կունենան բավական հարմար պատվար Հայաստանում և իրենց անթաքույց նպատակը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների առումով կարող են իրականացնել նաև կուսակցական ռեսուրսի առկայությամբ:

Դեռևս հստակ չէ՝ արդյոք նախկին արտգործնախարարի մոտ կա նման մտադրություն: Համենայնդեպս, Վարդան Օսկանյանն անձամբ չի հերքել այս լուրը: Եթե նույնիսկ նման մտադրություն չկա էլ, ապա այսպիսի ինֆորմացիոն հոսքը կարող է հասարակական փոխհարաբերությունների, քաղաքական գործընթացային նրբերանգների որոշակի տեղաշարժեր ապահովել:

Հավանաբար Օսկանյանն այսպիսի  հնարքով շոշափում է հասարակական տրամադրությունները, փորձում մարդկանց ենթագիտակցորեն համախմբել իր անձի շուրջը, շոշափել հասարակական շերտերի ու քաղաքական ուժերի, Զլմ-ների վերաբերմունքը և նոր միայն հանդես գալ իրական քայլերով:

Գուցե այսպիսի սցենարը ձեռնտու է նաև ՛՛Բարգավաճ Հայաստանին՛՛, որովհետև Օսկանյանը գրեթե ինտեգրված չեր կուսակցության ծրագրերին ու գործունեությանը, նա նույնիսկ գաղափարական ֆրակցիայի ինչ-որ տարրեր էր մտցնում կուսակցության մեջ, որը , որքան էլ խոչընդոտում է կուսակցությունների կարծրացմանը, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի նման քաղաքական ուժին, որը լուրջ նկրտումներ ունի իշխանության նվաճման կամ բաշխման առումով, դժվար թե երկարաժամկետ կտրվածքով ձեռնտու լիներ, սրովհետև գաղափարական ֆրակցիան նաև ջլատում է կուսակցության պոտենցիալը:

Ուստի նախկին ԱԳ նախարարի առանձնանալը ԲՀԿ-ի համար նույնիսկ ավելի ազատ գործելու և ազատորեն սեփական արտաքին քաղաքական կողմորոշումների մասին արտահայտվելու հնարավորություններ կբացի:

Միևնույն ժամանակ, Օսկանյանը կարող է ուղղակի կամ անուղղակի մրցակցության մեջ մտնել ԲՀԿ-ի հետ և ընդդիմադիր դաշտում առաջ բերել վերադասավորումներ, դիրքային պայքարներ: Նույնիսկ կարող է իր հետ տանել ԲՀԿ էլեկտորատի մի որոշ հատված:

Եվ ամենակարևորը, ինչպիսին կլինի Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, ով լավ հարաբերություններ ունի թե Գագիկ Ծառուկյանի, թե Վարդան Օսկանյանի հետ, նրանցից ում կաջակցի և արդյոք դա չի առաջացնի հարաբերությունների լարվածություն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ