29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աղոթքով զինված սկսենք օրը

Lord-accepts-my-prayer-hands-christian-wallpaper_1920x1200

Հավերժի՛ Աստված եւ բոլորի՛ արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից, մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջեւ եւ աղաչում քեզ, իմ Տեր եւ Աստվա՛ծ, լուսավորի՛ր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մթքերս, բա՛ց արա զգայարանիս առագաստը գործելու եւ անպիտան ծառայիս ծագեցրո՛ւ քո ճառագայթների շողը:

Փա՛ռք անպատում, որով պարփակում էիր անհուն համասփյուռ ջրերը, փայլեցրո՛ւ նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրի՛ր բազմամեղիս եւ սրբի՛ր անսահման սխալներից: Տե՛ր եւ Աստվա՛ծ իմ, որ այս օրը լույսը ցերեկ անվանեցիր, իսկ խավարը՝ գիշեր, իմ մեղքի գիշերը եւ իմ անօրենությունների խավարը հալածի՛ր ու հեռացրո՛ւ ինձնից: Բայց դու, Տե՛ր՝ գթած եւ մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր Արքայությունդ սուրբ առաքյալների եւ բոլոր քեզ սիրողների համար, ինձ եւս արժանի՛ արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները եւ նրանց հետ փառավորելու Սուրբ Երրորդությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

(Սուրբ Հովհաննես Գառնեցի)

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ