08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեհլերյանի մոտ՝ Տիգրան Ուրիխանյանի արձանը. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Ըստ թերթի, երեքշաբթի “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին եւ քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել եւս մեկ պատվանդան, բայց` դատարկ. ով կսպանի Սաֆարովին` նրա արձանն էլ դնել դրա վրա:

Ի դեպ, եթե այս առաջարկը կյանքի կոչվի, ապա դրա վրա կարող է հայտնվել Տիգրան Ուրիխանյանի արձանը, ով քանի տարի առաջ պնդում էր, որ հարկավոր է 25 հազար դոլարով քիլլեր վարձել եւ սպանել Սաֆարովին:

Որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանն առարկել է Վահե Հովհաննիսյանին` ասելով, որ կենդանի Սաֆարովը հայաստանյան կողմին ավելի է ձեռնտու, որ Հայաստանը հնարավորություն է ստանում հարցը միջազգայնացնել եւ հակադրվել ադրբեջանական մոտեցումներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ