16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է. ԱԺ փոխնախագահը ազգային արժեքների մասին

І«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է, Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն այս նախագծի հետ կապված»,-այսօր  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Հանրապետականները ներկայումս քննարկում են օրինագիծն ու առաջարկություններ ներկայացնում:

«Մենք պահպանողական կուսակցություն ենք, պահպանողականներն ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, եկեղեցու, մասնավոր սեփականության գաղափարների բացարձակ կրողներն են, սրանք մեզ համար բացարձակ արժեքներ են: Հանրապետականներս ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք, այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են մեզ համար»,- նշեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով`  պետք է ամեն բան  անենք, որ վտանգի տակ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է քննադատենք բռնությունը, բոլորս էլ դեմ ենք բռնություններին, հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել:

«Կնոջ, մոր դերը մշտապես բարձր է եղել մեր հասարակության մեջ, եթե 10 շեղվածներ բռնություն են կիրառում, չպետք է դա տարածել բոլոր հայկական ընտանիքների վրա եւ ասենք, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն: Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ