20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպական բարձրաշխարհիկ զրույցներ Պուտինի այցից առաջ

Երևում է՝ վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացների դինամիկան Պուտինին ստիպեց ցույց տալ կովկասյան ռուսական առավելությունները և դեկտեմբերի 2-ին ամենաբարձր՝ պետական այցով ժամանել Հայաստան: Որպես տարածաշրջանային առավելություն Ռուսաստանն օգտագործում է տարածաշրջանային երկրներից մեկի՝ Հայաստանի  անդամակցությունը ռազմական բլոկներից ՀԱՊԿ-ին և սեփական ռազմաբազաների առկայությունը:

Այսպիսի առավելությունների Արևմուտքը չի տիրապետում: Պատահական չէ, որ նա այցելելու է նաև Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա, ինչը Հարավային Կովկասում սեփական ուժի առկայության ցուցադրում է: Մյուս կողմից, Պուտինն այս այցով ուրիշ խնդիր է լուծում: ԱՄՆ-ի գործուն միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին, Թուրքիան արտահայտվեց սահմանների բացման օգտին, սրանք չէին կարող աննկատ մնալ Կրեմլում:

ՌԴ նախագահի՝ Գյումրու ռազմաբազա այցը հիշեցնում է  Հայաստանի ղեկավարությանն ուղղված մեսիջ, թե ով է վերջինիս անվտանգության երաշխավորը: Հենց այս խաղաքարտն օգտագործելով՝ Մոսկվան Երևանից պահանջեց հրաժարվել եվրոպական միությունից: Եվ հենց անվտանգության կախվածության խորացման նկատառումներով էլ մեր դաշնակիցն իր ռազմաբազային միացրեց Էրեբունու օդանավակայանը:

Պետք է ընդգծել, որ սա արվեց Վիլնյուսից առաջ, Ալիևի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո: Այսպիսով, Մոսկվայում ջանում են ցույց տալ Արևմուտքին, որ իրական խաղացողը Ռուսաստանն է և զուր հույսեր չփայփայեն, իսկ Հայաստանն էլ հեռու մնա եվրոպական գայթակղություններից: Այս ֆոնին ՀՀԿ ԳՄ նիստը սպասելի էր, որովհետև ՀՀԿ-ում պետք է պատրաստվեն երկու՝ կարելի է ասել իրար հակասող գործընթացի:

Բայց այստեղ առկա է նաև պարադոքս. ինչու՞ է ՀՀԿ-ն որոշել նիստ հրավիրել Վիլնյուսից մեկ օր առաջ: Այն դեպքում, երբ հայտարարվել ու նույնիսկ ստորագրվել է ՄՄ-ին միանալու օգտին: Այսինքն, պետք է արդեն հստակեցված լիներ, թե ինչ է անելու Հայաստանը, ինչ ելույթներ ու հայտարարություններ պետք է լինեն ու ինչ է ստորագրվելու, եթե ստորագրվելու է: Մեկ օր առաջ նսիտ հրավիրելը խոսում է իրավիճակի անհստակության մասին, որ հնարավոր է այլ որոշումներ ընդունվեն:

Գուցե վարչապետին վերապահվի ԵՄ-ի հետ կապերի խորացման լոբբինգի կամ ՄՄ-ի թերությունները մատնանշելու գործառույթներ: Հենց վարչապետն էլ լրագրողներին ՛՛ոչինչ չհայտնելով՝ հայտնում է՛՛, որ դեռևս իրենց համար էլ շատ հարցեր անհստակ են՝ հորդորելով մեկ օր սպասել:

Ակնհայտ է, որ Երևանում չեն ուզում հրաժարվել եվրոպական ուղուց, եվրոպական սուբսիդիաներից, բարձրաշխարհիկ զրույցներից և շուկայից, այդ իսկ պատճառով էլ մինչև վերջին օրը գրեթե ոչինչ հայտնի չէ՝ բացառությամբ մեկ իրողության, որ այսքան անհստակ ՛՛Արևելյան գործընկերություն՛՛ ԵՄ-ում չէին սպասում, այլապես Լեհաստանի ծրագրին այսքան տարի չէին հատկացնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ