19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի նախագահները առանձին են տոնել Անկախությունը. 168 ժամ

“168 ժամը” նկատել է, որ ինչպես ամեն տարի, երեկ եւս Անկախության տոնը Հայաստանում նշվեց հատվածաբար: Իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության օրը տոնում էին Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելության շրջանակներում, ընդդիմության մի մասը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույն բանն անում Էր Սարյանի արձանի պուրակում, ընդդիմության մյուս մասը` Մարզահամերգային համալիրում էր

Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ տեղ չէր տոնում Անկախության օրը. նա, ըստ լուրերի, վերջին տարիների “ավանդույթի” համաձայն, երեկ, նույնպես Մոսկվայում էր:

 

ՀՀ երեք նախագահները, որոնք առերեւույթ հակադիր ճամբարներում են ու ընկալվում են որպես “ոխերիմ թշնամիներ”, վերջին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ ապացուցել են, որ կարողանում են իրար հետ “լեզու գտնել”, եթե դա պահանջում է իշխանության պահպանման կամ իշխանության գալու շահը:

Եթե նրանք երբեմն մտածեին նաեւ պետական շահի մասին, ապա կարող էին գոնե Անկախության օրը նշել միասին` այդպիսով պետական ավանդույթներ չունեցող Հայաստանում որոշակի ավանդույթի հիմք դնելով: Նրանք կարող էին սեպտեմբերի 21-ին հասարակությանը միասին շնորհավորել Անկախության օրվա առթիվ` միաժամանակ հայտարարելով, որ չեն դադարում քաղաքական հակառակորդներ կամ մրցակիցներ լինել: Դա կարող էր թեկուզ փոքր, բայց կարեւոր ներդրում լինել քաղաքական մշակույթի կայացման գործում, որի մասին խոսում են երեք նախագահներն ու նրանց ներկայացնող քաղաքական ուժերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ