09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Աստված բուժում է և վերքերը, և սպիները: Դատելու փոխարեն՝ աղոթք

Man-praying-with-Bible

Դատելուց աղոթք մեկ քայլ է …

Երբեմն շուրջս մի սխալ բան տեսնելիս, մտածում եմ, ուրեմն անտեղյակ են Աստվածաշնչից, և մտածում եմ, ինչ լավ կլիներ, եթե այսպես չլիներ… ու անմիջապես մի ձայն ինձ ասում է. 

«Երբ ինքդ էիր սխալվում, մեկ ուրիշն էլ քեզ համար էր մտածում, բայց Աստված հանդուրժել է քո սխալը, հանդուրժում է նաև նրանց, ովքեր անտեղյակ են: Ժամանակը հասավ, դու դարձի եկար, կգա նաև նրանց ժամանակը: Աստված բուժում է և ՛վերքերը և ՛սպիները:  Դու միայն խնդրիր բոլորի համար, բոլորի Աստծուն:  Ուրեմն մեկն էլ քեզ համար է խնդրել Աստծուն…»:  Այս երևույթը թող մեզ աստիճանաբար դատելու դաշտից տեղափոխի աղոթելու դաշտ:

Գոհանանք, խնդրենք և անվերապահորեն վստահենք մեր անձերը մեր Տիրոջ աստվածային տեսչությանը: Խաղաղ գիշեր բոլորիս.

Գիշերային աղոթք
Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամենայն ժամ: 
Քո սուրբ երկյուղի վրա բևվեռած պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները: 
Տուր մեզ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր մեզ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր մեզ:
Որպեսզի միշտ Քեզանով պահպանված լինենք թշնամու որոգայթներից և օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ