05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Կարող է օգտվել ուրիշը. 168 Ժամ

arm149189976643

«ժիրայր Սէֆիլյանի դիմադրական ճակատ ստեղծելու մասին կոչի նման բազմաթիվ կոչեր են եղել վերջին 25 տարվա ընթացքում տարբեր կառույցների, քաղաքական ուժերի կողմից, սակայն, առանց բացառության բոլոր այդ կոչերն էլ ապագա չեն ունեցել»,- ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բւսդալյանը։ Նա գտնում է ժիրայր Սէֆիլյանի կողմից հնչեցված այդ կո­չը նույնպես որևէ ապագա չի ունենալու, որովհետև, նրա խոսքով, իշխանափոխությունը կոչով չեն իրականացնում անկախ նրանից, թե այդ կոչի մեջ բովանդակային տեսանկյունից ինչեր են քննւսրկվում.

«Կոչերով իշխանափոխություն չի լինում, կոչերով միավորում չի լինում»։ Անդրադառնալով «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյսւնի ընդդիմադիր ուժերին ուղղված հայտարարությանը, որով նա կոչ է ւսնում է կրկին միավորվել քւսղտեխնոլոգը նկատել է, որ ընդդիմադիր ուժերի միավորումը որպես մեխանիկական գործընթաց տեղի չի ունենում.

«Որովհետև ընդդի­մադիր ուժեր կան, որոնց նպատակն է Հայաստանին տեսնել արևմտյան կաոույցներին ինտեգրված, ընդդիմադիր ուժեր կան, որոնք գտնում են, որ Հայաստանը պետք է էլ ավելի ինտեգրվի ռուսական կաոույցներին։ Կան ընդդիմադիր ուժեր, որոնք համա­րում են, որ ոչ այս կողմ պետք է ինտեգրվենք, ոչ այն կողմ … Այ­սինքն՝ ընդդիմադիր կաոույցները բոլորը տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Այդ դեպքում հարց է աոաջանում ինչպե՞ս նրանք կարող են միավորվել, միավորվեն զուտ իշխանափոխություն կատարելո՞ւ համար, դա նույնպես տե­ղի չի ունենա, որովհետև յուրաքանչյուրը կմտածի եթէ տեղի ունեցավ իշխանափոխություն, այդ Հայաստանն ապագայում ո՜ւր է գնալու Արևմո՞ւտք, Ռուսաստա՞ն, թե՞ ոչ մի տեղ չի գնալու, և յուրաքանչյուրը հետ կգնա այդ գաղափարից, որովհետև կստացվի ինքը մասնակցել է մի իշխանափոխության գործընթացի, որի արդյունքներից կարող է օգտվել ուրիշը»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ