26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից. դերասանուհին՝ վարչապետին

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի Պարոն Կարապետյան` լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրից դուք հույս ներշնչեցիք իմ և ինձ նման շատ քաղաքացիների և մշակութային գործիչների մոտ։ Ձեր նշանակումով հույս առաջացավ; որ վերջապես մեր երկրի համար առաջնային կդառնա հայ մշակույթն ու մշակութային արժեքները; սակայն դեռ ամեն ինչ շարունակվում է նույն ոգով ինչ եղել է Ձեզանից առաջ։ Մեզ բոլորիս ոգևորում է ձեր ծրագիրը` Հայաստանը տուրիստական երկիր դարձնելը; սակայն այսօր վտանգված է Հայաստանի մի շատ գեղեցիկ ու գողտրիկ վայրի լինել չլինելը։ Ոմն 《ՄԻՌԱՄ》 ընկերության թեթև ձեռքով վտանգի տակ է կանգնած Լոռու մարզի Արդվի համայնքը իր պատմամշակութային արժեքներով։ Այս համայնքը մեծ հավակնություն ունի դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ է գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ որոնցից են` 7-13 րդ դարի գերեզմաններ; 10-12 րդ դարի խաչքարեր; վաղ միջնադարի եկեղեցի; դամբարանադաշտ Ք.Ա 1-2 հազարամյակ; Սուրբ Օձնեցի վանքը 8 րդ դարի կառույց; սուրբ օձի պորտ և այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։Այս գյուղում են նկարահանվել հայերին և գրեթե ողջ աշխարհին հայտնի մի շարք ֆիլմեր` 《Մենք ենք մեր սարերը》մեծն Փարաջանովի 《Նռան գույնը》《Այս կարմիր կանաչ աշխարհը》և այլն։ Սակայն այսօր ոմանց քմահաճույքի և ոսկու տենդի պատճառով վերացվում է բնության ու մարդկության այս հրաշք վայրը։ Դիմում եմ ձեզ որպես ՀՀ քաղաքացի; որպես հայ մշակույթի նվիրյալ և որպես հայ քրիստոնեա` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ