03 Ապրիլի, Ուրբաթ, 2020
KFC

ԵԼՔ-ը շարունակում է

Без названия (2)

ԵԼՔ-ը շարունակում է Երեւանի փողոցների անվանափոխման շուրջ պահանջը՝ առաջարկելով Կասյանի փողոցը անվանակոչել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով: Այս առնչությամբ Ստեփան Դանիելյանը գրում է.

Վազգեն Ա Բուխարեստցին Խորհրդային տարիներին իրոք սիրված էր ժողովրդի կողմից և յուրօրինակ ազգային խորհրդանիշի էր վերածվել: Դրան հատկապես նպաստում էին նրա պատկառելի արտաքինը և առաքինի պահվածքը: Արտասահմանից ժամանած պատվիրակությունները զարմանում էին նրա ինտելեկտով և աշխարհիկ վարվելակերպով:

Սակայն նրա կենսագրությանը նայելով նկատում ենք, որ աննախադեպ առաջխաղացում է եղել նրա կենսագրությունում: Կարծես թե մի անտեսանելի ձեռք նրան առաջ էր տանում:

Ըստ պաշտոնական կենսագրության տվյալների. «1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.)։ 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս»:

Լինելով աշխարհիկ մարդ, ձեռնադրվելով քահանա՝ մեկ տարին չանցած ընտրվել է այդ տարիներին հայաշատ և ազդեցիկ Ռումինիայի թեմի առաջնորդի տեղապահ: Կարճ ժամանակ հետո շտապ կարգով Էջմիածնում օծվել է ծայրագույն վարդապետ, իսկ 3 տարի անց ձեռնադրվել է եպիսկոպոս: Ձեռնադրվելուց հետո կարճ ժամանակ անց ստանձնել է նաև կոմունիստական Բուլղարիայի թեմի առաջնորդ, իսկ 4 տարի անց ընտրվել «սովետական» Մայր աթոռի կաթողիկոս, որտեղի հոգևորականներից մեծ մասը նրան չէին էլ ճանաչում:

Զինվորական բառապաշարով ասած՝ 12 տարվա ընթացքում առանց գենշտաբի ակադեմիան ավարտելու, առանց պատերազմի մասնակցելու, անգամ առանց զինվորական կրթության 13 տարվա ընթացքում շարքայինից դարձել է մարշալ:

Կարծում եմ՝ Կասյանը կնախանձեր Սովետական Հայաստանում Վազգեն Ա-ի հաջողություններին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ