27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ինչու՞ է լռում Մինսկի խումբը

EAHK-600x400

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

Օգոստոսի 31-ին Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել այն իրականացնողների ուղղությամբ,որոնց մեջ է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը…Ազերիների կողմից խմբին գնդակոծելու մասին տեղեկությունը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները…Դեպքը տեղի էր ունեցել ցերեկը և շատերը սպասում էին,որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ,որում կոնկրետ կնշի,թե որ կողմն է խախտել զինադադարը… Սակայն, եռանախագահները մինչև հիմա ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել…Բաքվի սադրանքին դեռ չի արձագանքել նաև Կասպրշիկը…Շատերի համար զարմանալի է այս լռությունը…Սակայն զարմանալ պետք չէ…Նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերի միջև իրավահավասարություն պահպանելու փորձերի հետևանքով է այսպես լկտիացել Բաքուն…Լկտիացել է այն աստիճանի,որ արդեն կրակում են ազերիներին ակամայից պաշտպանող և ազերիների հանցանքները թաքցնողների վրա…Վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը մեկ անգամ են հասցեական մեղադրանքով հանդես եկել,այն էլ Բաքվի թույլ տրված կոպիտ սխալի պատճառով,երբ հենց վերջինս էր ապացույց ներկայացրել,որ հենց ինքն է խախտել զինադադարը (վնասել էին հայերի զինվորական տեխնիկան)…Ազերիների կողմից զինադադարի խախտման հազարավոր դեպքերը ուշադրության չեն արժանանաում Փարիզի,Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից…Դրա հետևանքներից մեկն օգոստոսի 31-ին տեղի ունեցած դեպքն է…Մինչև հիմա երեք մայրաքաղաքներում մտածում են տարածվելիք տեքստի բովանդակության վրա,եթե իհարկե ընդհանրապես Մինսկի խումբը որևէ հայտարարությամբ հանդես գա …Միմյանց հետ քննարկում են՝արդյոք մեղադրեն Ալիևին զինադադարը խախտելու մեջ,թե կրկին հանդես գան լղոզված և անհասցե հայտարարությամբ,որ չվիրավորեն Բաքվին… Կասպրշիկից բացի լռում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները…Նրանք չէին կարող տարածել հայաստանյան ԶԼՄ-ների տեղեկությունը…Նրանք էլ սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը,որ համապատասխան ձևով արձագանքեն…Միևնույն ժամանակ զարմանալի է մերոց ավելի բարձր մակարդակով չարձագանքելը…ԱԳՆ և ՊՆ մամլո քարտուղաների մակարդակով հայտարարություն տարածելը շատ լավ է,բայց նաև շատ քիչ է…Երևի Երևանին էլ երեք մայրաքաղաքներից խորհուրդ տվել “թայմ աութ” վերցնել,որը մեզ համար ձեռնտու չէ…Հայաստանյան համապատասխան գերատեսչություններն աղմուկ պետք է բարձրացնեին՝ ստիպելով Մինսկի խմբին ավելի արագ արձագանքել…
Հ.Գ.Հուսամ,հաջորդ անգամ,երբ կանցկացվի մոնիթորինգ և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները կլինեն հայ-ադրբեջանական սահմանին և ադրբեջանցիները կրկին կխախտեն զինադադարը, Բաքվի “չարաճճիությունները” չնկատող Կասպրշիկը կվիրավորվի…Տեսնե՞ս այդ ժամանակ էլ Մինսկի խումբն այսպես երկար կմտածի արձագանքի տեքստի վրա…

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ