11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը՝ Ելքի առաջարկից

«Պետք է նաեւ հանրային կարծիք լինի, պետք է նաեւ  գիտական կարծիքներ լինեն, որովհետեւ առաջարկի մեջ խնդիրներ ենք տեսնում, որովհետեւ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ խոսելով Ելքի առաջարկի մասին՝ փոխել Երևանի որոշ փողոցների անունները: Քաղաքապետը հավելել է, որ հանրային քննարկումներից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր իր տեսակետը կհայտնի:
Հարցին, թե, օրինակ` Լենինգրադյան, Ֆրունզեի փողոցներն անվանափոխելու առաջարկի խնդիրը որն է, Մարգարյանը հայտարարել է, թե պատմությունից պետք չէ հրաժարվել: «Մեր ազգային հերոսների այն անունները, որոնք առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բնականաբար, մենք կողմնակից ենք, բայց օրենսդրությունը պետք է ուսումնասիրենք, թե երբ կարող ենք անվանափոխել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ