10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց Սեֆիլյանի դատ չի կարող լինել. փաստաբանը հանձնարարություն ուներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում մեկ ամբաստանյալ է ներկա, քանի որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանին  և  Հրայր Թոփչյանը: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը դատարանում: Ներսես Պողոսյանի պաշտպանը ևս միջնորդեց՝ ամբաստանյալներին դահլիճ բերել, քանի որ առանց նրանց ներկայության բազմակողմանի դատաքննություն հնարավոր չէ ապահովել:

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը կբավարարվի միայն այն դեպքում, եթե ամբաստանյալները կարողանան պահպանել տարական էթիկայի կանոնները՝ հարգեն դատարանին, ոտքի կանգնեն, անհարկի արտահայտություններ չհնչեցնեն:

Փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց, որ մեկ րոպե անգամ չի մնա դատական նիստերի դահլիճում, քանի որ իր պաշտպանյալից հանձնարարություն ունի առանց նրա ներկայության որևէ դատավարական որևէ գործընթացի չմասնակցել:

Նախագահող դատավորը արձագանքեց. «Դուք իրավունք չունեք կատարելու Ձեր պաշտպանյալի անօրինական հանձնարարությունները»:

Դահլիճը բուռն արձագանքեց այս հայտարարությանը:

Արա Զաքարյանը լքեց դատական նիստերի դահլիճը: 
Նույն պատճառաբանությամբ դատական դահլիճը լքեց նաև Ներսես Պողոսյանի պաշտպանը՝ Նինա Կարապետյանցը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Մանրամասները քիչ անց ՝  տեսանյութում

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ