27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ հետևություն է արվել նախագահի ելույթից (տեսանյութ)

«Նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար կոռուպցիոն երևույթների նկատմամբ, սա քաղաքական կամքի հստակ դրսևորում էր, եթե խոսքը վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, դա մեր լիազորությունների սահմանում չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին,որում նա անդրադարձել էր դատական համակարգի կոռուպցիային:  Հարցին, թե երբ կտեսնենք խոշոր ձերբակալություններ պաշտոնատար անձանց, փոխնախարարը պատասխանեց.

«Խոսքը չպիտի գնա աղմկահարույց դեպքերի մասին, խոսքը պիտի գնա, որ անձը ենթարկվի քրեական պատասխանատվության, դատավորն ամենաբարձր որոկավորմամբ իրավունքն է, ցավոք սրտի, կան դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել և դատավորների, և դատախազների նկատմամբ, կան աղմկահարույց դեպքեր: Մենք հետևություն ենք արել նախագահի ելույթից, որ անխուսափելիորեն պատասխատվության պիտի ենթարկվի յուրաքանչյուրը»,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ