19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ կարեւոր աղոթք

xPvKI7ikRsLikA88Lt

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ ու օրհնում և փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր ինձ այս գիշեր Քո անարժան և մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան ժամին և արժանացրեցիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, նույն Ամենազոր Աջովդ պահպանիր ինձ նաև այս ցերեկ ու փրկիր բոլոր վնասաբեր դիպվածներից, բոլոր մեղսառիթ խորհուրդներից, խոսքերից և գործերից: Եվ ուղղիր իմ ընթացքը, որպեսզի չիշխեն ինձ վրա բոլոր մեղքերը:
Առաջնորդիր ինձ դեպի բարի խորհուրդներ, ճշմարիտ խոսքեր և անմեղածին ու օգտակար գործեր:

Դու եղիր վերակացու և առաջնորդ Քո սխալական ծառայի՝ իմ բոլոր ընթացքներում, փրկիր չարի գայթակղությունից ցերեկը ու ձեռքերիս գործերն ուղղիր ինձ: Եվ Դու պատրաստիր իմ հոգու ու մարմնի կարիքները: Եվ խաղաղությամբ, առանց մեղքերի ու փորձությունների հասցրու երեկոյան ժամին: Որպեսզի այն ժամին ևս փառավորեմ Սուրբ Երրորդությանդ, Որին միշտ վայել է փառքը հավիտյանս հավիտենից. ամեն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ