26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գիշերվա աղոթք

Տե՜ր պարգևատու, ինքնաբուն բարի, ամենքին իշխող հավասարապես, միակ արարիչ ամեն գոյության՝ անգոյությունից, Ո՜վ փառավորյալ, անքնին, ահեղ, սոսկալի, սաստիկ, ահարկու, հզոր, անպարփակելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի, անճառ, անպատում, անտեսանելի ու անզննելի,անշոշափելի, անորոնելի, անսկիզբ-անվերջ ու անժամանակ, գիտություն անմեգ, տեսություն անգայթ, էականություն անկասկածելի,

Դու բարձր ու խոնարհ, օրհնյալ գոյություն,
Անստվեր ծագում, բազմափայլ ճաճանչ, խոստովանված լույս, անխարդախ նեցուկ, անվրդով հանգիստ, անխաթար կնիք, անսահման տեսիլ, վկայված անուն, ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության…

Կան դեռ ավելի վայելուչ խոսքեր աստվածությունդ փառաբանելու. օրհնյալ, ներբողյալ, գովյալ, քարոզյալ,
Ավետարանված, հնչված, հռչակված, պատմված, աղաչված կամքով անպատիր և դեռ ինչե՜ր կան Քո կողմից մեր մեջ կայլակող անլուռ՝ անուշ հոսանքով, որ պիտի ասվեն ու լուսաբանվեն հաջորդ մասերում։ Դրա շնորհիվ, Ո՜վ երանություն, ինձ փրկելով՝ Դու կզվարթանաս, հանց ախորժատենչ մի ճաշակումից. ո՛չ, անշուշտ, շոյված սնոտիապատվաստ երգերիս դատարկ փառաբանությամբ,
Այլ իմ փրկությամբ, որ պիտի գործես՝ առիթ դարձնելով աղերսն այս փոքրիկ։ Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ