24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ անենք, թողնենք, գողանա՞ն

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հիմա ստվերը նվազել է, և մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս: «Ստվերի կրճատմանն ուղված հետևողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով: Տեսչությունում հաշվառված ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ.-ի հոկտեմբերից 2017թ.-ի ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 միլիարդ դրամով կամ 4.6 տոկոսով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 միլիարդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով:

Ընդ որում, եթե 2016թ.-ի 4­րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296­-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264­-ը: Մենք շարունակում ենք հետևողական աշխատանք տանել ստվերը սպիտակ դաշտ բերելու համար»,­-նշեց Վարդան Հարությունյանը:

Նա ասաց, որ ցուցանիշն աննախադեպ է, Հայաստանի պատմության մեջ չի գրանցվել 107 միլիարդի հավաքագրում. «Գործընթացը կատարվում է խոշորների հաշվին, իսկ փաստեր, որ մենք ընկել ենք մանրերի հետևից, ես չունեմ: Ի՞նչ անենք, թողնենք, գողանա՞ն, որ տնտեսական աճ լինի՞, ի՞նչ անենք»,-եզրափակեց ՊԵԿ ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ