19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկվել են ականազերծման հարցեր

Սեպտեմբերի 29-ին կայացել է “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են  Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:

Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում` ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաեւ միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը:

Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել եւ ընդլայնել  համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում:

“Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից եւ հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ