18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վանաձոր» ՔԿՀ-ում հաղթանակ է գրանցել ՀՀԿ-ը

Վանաձորի թիվ 23 ընտրատեղմասում պաշտոնապես ամփոփվել են քվեարկության արդյունքները: Նշենք, որ այս ընտրատեղմասը Վանաձորի ՔԿՀ-ն է: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի խոսքով` արձանագրությունը կազմվել է 20:55-ի դրությամբ:

Վանաձոր ՔԿՀ-ում ընտրական իրավունք ունի 84 քաղաքացի, որից 77-ն է իրականացրել իր իրավունքը: «Հանրապետական» կուսակցությունն ստացել է 74 քվե, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 1-ական ձայն, մյուսները ձայն հավաքել: «Ելքից» մեկ ձայն է հավաքել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Էդմոն Մարուքյանը, «Ազատ դեմոկրատներից» Մարինե Բաբայան, «Ծառուկյան» դաշինքից` Վանիկ Ասատրյան, ով նախկինում եղել է փոխմարզպետ:

ՀՀԿ-ի ռեյտինգայիններն այսպես են բաշխվել` 1-Կարեն Կարապետյան, 2-Շուշանիկ Հովսեփյան, 69-Վահրամ Բաղդասարյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ