25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գագիկ Ծառուկյանին ճանաչողները մի բան լավ գիտեն»

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը նորմալ է գանահատում ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավը: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ընթացքը` նա ասաց. «Դրա վառ վկայությունն է այն, որ մեր հանդիպումները բազմամարդ են: Ես գտնում եմ, որ մեծ է ոգևորությունը, և հավանաբար, պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը որոշակիորեն նոր իրավիճակ է ստեղծել տարբեր քաղաքական ուժերի համար ևս, որովհետև շատերը մինչև նրա վերադարձը կարծում էին, որ կհաղթահարեն 5-7 տոկոսանոց շեմը և կհայտնվեն պառլամենտում, հիմա բոլոր հարցումները ցույց են տալիս, որ շատ քաղաքական ուժերի համար սա բարդ խնդիր է լինելու»:

Ա. Զուրաբյանի խոսքով` հասարակությունը պետք է որոշի, թե ով ինչ ծավալով ու ինչ կազմով է ներկայացված լինելու օրենսդիր մարմնում: Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն ընտրակեղծիքների շնորհիվ միայն կարող է ձայներ ունենալ:

Դիտարկմանը, թե խոսում են նաև «Ծառուկյան» դաշինքի կողմից բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ լուրերից, նա արձագանքեց. «Ընտրակաշառքի մասին խոսում են շատերը մշտապես, բոլոր ընտրություններին խոսվել է դրա մասին: Իմ շրջապատում գտնվող մարդկանցից որևէ մեկին ոչ մեկն ընտրակաշառք չի առաջարկել: Ես զարմանում եմ:

Բայց մի բան ակնհայտ է: Եկեք չուռճացնենք այդ ընտրակաշառքի դերը, որովհետև մի բան պարզ է, որ էլի են ընտրություններ եղել, ընթացքում իշխանություններն ստացել են 51 տոկոս, այսինքն 49 տոկոսն ակնհայտորեն կաշառված չի եղել: Իսկ քանի որ մի մասն էլ կեղծված են եղել ձայների, հասկանալի է դառնում, որ ընտրակաշառքի դերն այդքան մեծ չէ: Իհարկե, մարդիկ են, կարող են որոշները փորձել ընտրակաշառք էլ բաժանել, սովորաբար դա ավելի հատուկ է իշխանություններին:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, բոլոր նրան ճանաչողները մի բան գիտեն, որ նա վերջին տասնամյակում ամեն օր օգնել է մարդկանց ընտանիքիներին, իսկ հիմա ընտրական գործընթացների մեջ փորձում է դրանից զերծ մնալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ