24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը բացում է փակագծերը /տեսանյութ/

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների բալանսը խախտված է, սակայն ընդհանուր ուժերի բալանսը պահպանվում է, քանի որ հայկական բանակը մի շարք առավելություններ ունի ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ: այդ մասին այսօր ռուսական զլմ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ բալանսը խախտված է, որովհետև բավական երկար ժամանակ Ադրբեջանը շատ մեծ բյուջետային միջոցներ է ծախսել տարբեր երկրներից զենք ձեռք բերելու վրա, ինչն էլ հանգեցրել է տարածաշրջանում սպառազինության բալանսի լուրջ խախտման:

«Եթե խոսենք ընդհանուր ուժերի բալանսի մասին, ես կարծում եմ, որ կարելի է համաձայնել միջազգային փորձագետների գնահատականների հետ, ովքեր կարծում են, որ բալանսը պահպանված է, քանի որ հայկական զինված ուժերը ունեն մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել սպառազինության բալանսի խախտումը: Կարծում եմ, որ մենք պետք է ինտենսիվ աշխատենք, որպեսզի  սպառազինության բալանսը նույնպես վերականգնվի»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ հետաքրքրվածություն կա այնպիսի տեխնիկա ձեռք բերելու հարցում, որը հնարավորություն կտա բալանսավորել սպառազինությունը և կանխել Ադրբեջանի կողմից սպառազինության մի ամբողջ շարքի կիրառումը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ