29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Գլադիատորական պայքար

dh1_8498.thumb

Նայած անակնկալ ասելով ինչ ենք հասկանում, եթե անակնկալ ասելով հասկանում ենք, որ ՀՀԿ-ը կարող է չհավաքի 50 և ավելի տոկոս, հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դրանից հետո ինչ զարգացումներ կլինեն, դա մեկ, և երկրորդ արդյոք այդ բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք ժխտում էին հավանականությունը «Հանրապետականի» հետ կոալիցիա ձևավորելու, հավատարիմ կմնան իրենց խոսքին»,-Henaran.am-ի հարցին, թե կարող են անակնկալներ լինել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում, պատասխանեց Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարդ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Ըստ նրա` իշխանության հիմնական մրցակիցը «Ծառուկյան» դաշինքն է. «Ընտրությունները, կարծեք թե, համապետական են, խորհրդարանական են, բայց ձևով ընթանում է որպես ավագանու ընտրություն, այսինքն` կոնկրետ ասֆալտ, ուսումնական վարձ և այլն, այսինքն` տեսնում ենք, որ նույն Ծառուկյանին մարդիկ են մոտենում, նամակներ են տալիս և այլն: Նույնն անում է նաև «Հանրապետականը»»,-նկատեց նա:

Արա Պապյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի հայտարարությունները, թե իրենց շնորհիվ սահմանադրական բարեփոխումներ եղան, ունենք ամբողջովին համամասնական ընտրակարգ, սակայն իրականում էությամբ մեծամասնական է, և այդ պատճառով էլ բոլոր խնդիրներն ու վայրագությունները, որ տեսանք, կան: 

Հարցին, թե հաշվի առնելով այդ ամենը հնարավոր համարում է, որ ավելի որակյալ խորհրդարան ձևավորվի, քաղաքագետը պատասխանեց. «Ոչ, ես հնարավոր չեմ համարում, ցավոք սրտի, անգամ ակնկալում եմ, որ կարող է ավելի վատ լինել, որովհետև եթե մյուս տարբերակում, երբ որ մեծամասնական էլ կար, գոնե մի հոգի մտնում էր մեծամասնական պայքարի մեջ, և թեկուզ կաշառքների շնորհիվ կարող էր ընտրվել: Հիմա վարկանիշային թեկնածուներն անգամ չեն որոշելու իրենք խորհրդարան գնալու են, թե ոչ, որոշելու է կուսակցապետը: Այդ 5-10 հոգին, որ առաջադրվել են, ինքնաբացարկի դիմում էլ արդեն գրել են, և օրինակ` կոնկրետ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի դեպքում որոշելու, թե ով է մտնելու խորհրդարան:

Ստացվում է, որ գլադիատորական պայքար է, իսկ ղեկավարները նստած նայում են, թե ինչպես են կռիվ անում, իրենք էլ որոշելու են»:

Իսկ այդ որոշումն, ըստ Արա Պապյանի, կախված է անձնական շահերից:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ