27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր էին կրակոցների ու գզվռտոցների մեղավորները

«Եթե հատուկենտ դեպքերը  չհաշվենք, կարող եմ ասել՝ ԶԼՄ-ները նորմալ են աշխատել, քաղաքական ուժերի քարոզարշավային աշխատանքները  լուսաբանելու ընթացքը եղել է նորմալ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՎԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդգար Առաքելյանը:

Վերջինս շեշտեց՝ ընդհանուր առմամբ՝  քարոզարշավի ընթացքը  դրական է գնահատում,  ապա ավելացրեց.  «Իհարկե, քարոզարշավի ընթացքում եղան տհաճ միջադեպեր: Այդպիսի  բախումներ, կրակոցներ որ լինում են, դրանում առաջին հերթին մեղավոր են այն մարդիկ, ովքեր պետք է ապահովեին, որ նման դեպքեր չգրանցվեին: Մեղավոր են նաև այն մարդիկ, ովքեր  անմիջականորեն ներգրավվել են այդ գործողությունների մեջ ու կատարել քայլեր, որոնք օրենքից դուրս են: Այստեղ «մեղավոր» ասվածը բազմաշետ երևութ է: Հուսանք, որ այս վերջին օրերին ու ընտրությունների օրը նման դեպքեր չեն լինի», – շեշտեց էդգար Առաքելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ