27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն մտադիր է Շիրակում ամուր դիրքավորվել

Մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում  թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական, “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը դարձյալ կառաջադրվի:

Այս անգամ նա առաջադրվելու է թիվ 35-ում, որտեղից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: ՀՀԿ-ն Շիրակում մտադիր է ուժեղացնելու դիրքերը, քանի որ Շիրակի չորս ընտրատարածքներից երկուսում ԲՀԿ-ական պատգամավորներ են՝ Մարտուն Գրիգորյանն ու Մուշեղ Պետոյանը: ՀՀԿ-ում, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, արդեն որոշել է առաջադրել Արման Սահակյանի թեկնածությունը:

Ընտրատարածքն ընդգրկում է Գյումրիի հյուսիսային ամսից մինչեւ արեւլյան մասը, ինչպես նաեւ Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ղարիբջանյան, Ջաջուռ, Ջրառատ համայնքները:

 

Հիշեցնենք, որ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 1-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ