24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թող գործի տեղ լինի, պարապությունից բլոտ ենք խաղում» /տեսանյութ/

Նախընտրական քարոզարշավի շրջանակում քիչ առաջ Էրեբունի համայնքում Ելք դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, զրուցելով բակում հավաքված քաղաքացիների հետ, ասաց, որ եթե վերջինները ճիշտ ընտրություն կատարեն, ապա վիճակը կբարելավվի։

Բակում նստած պապիկներից մեկը ասաց․ «Էս 20 տարի ա՝ ընտրում ու ընտրում ենք, բայց բան չի փոխվում»։
Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ իսկ ո՞ւմ եք ընտրել նախորդ անգամ։ Քաղաքացիներից մեկը պատասխանեց՝ «Բարգավաճին», իսկ մյուսը՝ «Բարգավաճին ու Արթուրին /Արթուր Բաղդասարյան/»։
Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց՝ իսկ ինչու չեն գնում ու դիմում վերջիններիս, այսինքն նրանց, ում ընտրել են։

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ եթե իրեն ընտրեն, ապա ինքը վերջիններիս կփորձի օգնել իր հնարավորությունների սահմաններում, այնուհետեւ քաղաքացիներից մի քանիսին տվեց ոչ միայն ոչ միայն նախընտրական քարոզարշարվին առնչվող ինֆորմացիոն թերթիկները, այլեւ իր հեռախոսահամարը։
Բակում կանգնած պապիկներից մեկն էլ ասաց՝ թող գործի տեղ լինի, պարապությունից բլոտ ենք խաղում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ