25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանո՛ւկ, իջի, ամոթա … տաքսու վարորդը սպառնում է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ Խանջյան 30 հասցեում ՝ նորակառույց բարձրահարկ շենքի  մոտ գտնվող վերամբարձ կռունկի վրա կանգնած՝ 58- ամյա մի տղամարդ, որի տվյալները դեռևս չեն հրապարակվում, սպառնում է ինքնասպան լինել։ Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի վարկային պատավորություններ, որոնք չի կարողանում կատարել: Հավելենք՝ ԱԻՆ-ի աշխատակիցները՝ հոգեբանները այս պահին փորձում են  զրուցել, բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով   տղամարդուն հետ պահել ինքնասպանության մտադրությունից:

Այժմ դեպքի վայրում է վերոնշյալ տղասմարդու կինը: Նա հեռախոսազրույց ունեցավ  ամուսնու հետ՝ նրան խնդրելով, որ վայր իջնի. հետո ֆինանսական խնդիրները կկարգավորվեն. «Մանո՛ւկ, իջի, ամոթ ա, խայտառակ չենք լինի՞ հո», – ասաց կինը՝ Թամարա Ղազարյանը:

Քիչ անց պարզվեց տղամարդու ինքնությունը. Մանուկ Միսակյան:

Մանուկ Միսակյանի կինը մեր թղթակցի հետ զրույցում   հայտնեց, որ ամուսինը տաքսու վարորդ է, երեխաներ ունեն: Կնոջ խոսքով՝  ամուսինը օրավարձով մեքենա է վերցրել, «տաքսու տակ քշել», սակայն մեքենան վթարի է ենթարկվել, իսկ մեքենայի տերը պահանջել է գումարը կամ մեքենան:  Փորձել է վարկ վերցնել ու վերադարձնել սեփականատիրոջը ավտոմեքենայի գումարը, սակայն բանկերը մերժել են, ինչից հետո էլ դիմել է այս ծայրահեղ քայլին:

Թամարա Ղազարյանը նշեց, որ ամուսինը 3 օր տուն չի գնացել, հետո զանգել են, տեղակացրել, որ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա ու սպառնում է ինքնասպան լինել:

 

 

16998734_1207875376000254_282260461399902860_n  16999241_1207875492666909_5055672730498315213_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ